News
08/10/2018 06:37
Հոկտեմբերի 10-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Խելացի քննարկում. նորարարությունը՝ դիզայնում» թեմայով հանդիպում Փիթր Միքայելյանի հետ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Փիթրը Dolby ընկերության դիզայնի գլխավոր պատասխանատուն է, և ունի 17 տարվա աշխատանքային փորձ այդ ոլորտում։ Նա այդ ընթացքում հասցրել է աշխատել մոտ 500 ստարտափների հետ։
Այսպիսով, հանդիպման ընթացքում նա կներկայացնի ոլորտի առաձնահատկությունները և կխոսի ժամանակակից մարտահրավերների մասին։
Մուտքն ազատ է։
Հանդիպման մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։