Հոկտեմբերի 5-6-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում European Union in Armenia-ի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում անցկացվեց 24 ժամյա հեքըթոն: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Հեքըթոնի ընթացքում սկսնակ ծրագրավորողները փորձեցին մշակել լուծումներ՝ օգտագործելով տեխնիկական իրենց հմտությունները, և ներկայացնել պոտենցիալ գործատուներից բաղկացած ժյուրիի դատին։
Տեխնոլոգիական տոնին ներկա էին gg ընկերության գլխավոր տեխնիկական մասնագետ Արմեն Սանասարյան, Simply Technologies-ի ինժեներական թիմի ղեկավար Շահեն Հովհաննիսյանը և ArmSTQB – Armenian Software Testing Qualifications Board-ից Արթուր Մկրտչյանը և Արշակ Բալյանը։
Ժյուրիի գնահատմամբ առաջին մրցանակի արժանացավ Chessify թիմը, որը մշակել էր լուծում՝ օգնելու ՀԴՄ-ների միջոցով դրամի որոշակի տոկոսի վերադարձի խնդիրը։ Երկրորդ և երրորդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար Bug hunters և Evrika թիմերը։ Հատուկ մրցանակի արժանացան Three nuts և Armenoids թիմերը՝ լավագույն կրթական լուծման համար։ Ի հավելումն, հատուկ մրցանակներ տրամադրեցին նաև գործընկերներ gg ընկերությունը և Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը։
Լուսանկարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջից