Categories: News

Հայտնի են Եվրասիական թվային հարթակներ մրցույթի կիսաեզրափակչի հայաստանյան հաղթողները

Հոկտեմբերի 6-ին DigiTec2018-ի շրջանակներում կայացած «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային ամենամյա մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլի հաղթողներ են ճանաչվել Earlyone-ը, Կամուրջ-ը, Արմաթ Լաբորատորիան և Shadowmatic-ը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ԵԱՏՄ հանձնաժողովի պաշտոնական էջից։

«Ավելի վաղ չորս երկրներում անցկացրել ենք չորս կիսաեզրափակիչ: Այսօր Հայաստանում անցկացվեց հինգերորդ կիսաեզրափակիչը: Մենք այժմ ունենք եզրափակիչ անցած 20 մասնակից»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

Հայաստանից մրցույթին մասնակցել է 30 նախագիծ։ Նրանց հայտերը դիտարկել և գնահատել են թվային տնտեսագիտության փորձագետներ Միության բոլոր հինգ երկրներից: Արդյուքնում կիսաեզրափակիչ անցել է 12 նախագիծ, որից միայն 4-ին է հաջողվել եզրափակչի ուղեգիր ստանալ։

Լուսանկարը՝ ԵԱՏՄ հանձնաժողովի պաշտոնական էջից

Share