Հայաստանից Back2cart ստարտափը, հաղթահարելով B2B SaaS bootcamp-ի փուլը, հնարավորություն է ստացել մասնակցելու Startup Wise Guys աքսելերատորի 12-րդ ծրագրաշարին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ աքսելերատորի ֆեյսբուքյան էջից։
«Մեր աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար դիմել էր 400 ստարտափ՝ տարբեր լուծումներով՝ դրոնից մինչև HR, մշակող գործիքներից մինչև էլեկտրոնային առևտուր։ Մենք ընտրել ենք 11 B2B ստարտափներ, որոնք և իրավունք են ստացել մասնակցելու մեր 12-րդ batch-ին (ծրագրաշար-խմբ)»,- գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
Այսպիսով, 11 հաջողակ ստարտափներն են՝
Back2cart (Հայաստան),
Consorto (Էստոնիա),
DronePilot (Լատվիա),
Expact (Էստոնիա),
LevelUp (Դանիա),
Razzby (Լիտվա),
Skaffolder (Իտալիա),
Vumonic technologies pvt ltd (Հնդկաստան),
Zirity (Ուկրաինա),
ZITICITY (Լիտվա),
Զելոս թիմը (Էստոնիա):
Լուսանկարը՝ Startup Wise Guys-ի ֆեյսբուքյան էջից