Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում գիտաժողով՝ ԵՄ-ի աջակցությամբ
News 10/10/2018 08:54

2018 թվականի հոկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողով` հիմնարար ու կիրառական հետազոտությունների ապագայի հարցերը քննարկելու նպատակով:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից: Գիտաժողովին աջակցում է Եվրոպական միությունը` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) միջոցով, «SmartGateVC»-ի ընկերության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ), ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամ և «DISQO» ՍՊԸ-ի հետ համատեղ:

Գիտաժողովում խրախուսվելու է գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցությունը: Գիտաժողովի շրջանակում ընդգրկված են զուգահեռաբար անցկացվող նիստեր վեց ոլորտներում, մասնավորապես` քվանտային հաշվարկներ, մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, կիբեր անվտանգություն, համակարգչային տեսունակություն, վերականգնվող էներգետիկա, դիտարկվելու են գիտական նվաճումների կարգավիճակը, դրանց վերլուծության և ներկայացման հարցերը, ինչպես նաև քննարկվելու են գիտության և տեխնոլոգիաների միջև համագործակցության հնարավոր ուղիները:

Գիտաժողովը մեկտեղելու է տարբեր ոլորտներում առաջատար տեխնոլոգիաներով աշխատող գիտահետազոտողների և ինժեներների` թե´ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից և թե´ ակադեմիական շրջանակներից: Զեկուցողների թվում են ոլորտի բազմաթիվ հեղինակավոր առաջատար մասնագետներ, ներառյալ «SmartGateVC»-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը, Գուգլում քվանտային հաշվարկների և արհեստական ինտելեկտի բիզնեսի զարգացման տնօրեն Հրաչ Աչադջյանը, Ռուբեն Գյուլզադյանը «Mento Graphics»-ից, Հրանտ Խաչատրյանը «YerevaNN»-ից և այլք:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարար պրն. Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար պրն. Հակոբ Արշակյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար պրն. Հակոբ Ավագյանը,  Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Մաթիաս Կիսլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ պրն. Գրիգորի Ցյուրիսը և այլ պաշտոնատար անձինք: 

Գիտաժողովը կծառայի որպես հարթակ`

– Գիտահետազոտական վերջին արդյունքների վերաբերյալ նորարարական գաղափարները ներկայացնելու և քննարկելու համար` տեխնոլոգիական հարցերի նիստերում,

– Ընթացիկ մարտահրավերները` որպես գիտական տարբեր ուղղություններում տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները ներկայացնելու համար` համատեղ նիստերի և կլոր սեղանի քննարկումների ընթացքում,

– Գիտահետազոտողների և ինժեներների երիտասարդ սերնդի և ոլորտի առաջատարների միջև հանդիպումների ու շփումների համար։

Շնորհանդեսներից բացի, նախատեսված են մի շարք խմբային քննարկումներ հետևյալ թեմաներով. 

– Քվանտային հաշվարկներ

– Մեքենայական ուսուցում

– Միկրոէլեկտրոնիկա

– Կիբեր անվտանգություն

– Համակարգչային տեսունակություն

– Վերականգնվող էներգետիկա

ԳՏՄ գիտաժողովի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ  www.stcc.am էջում:

«Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովի մասին

«Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (ԳՏՄ) գիտաժողովը երկօրյա միջոցառում է, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 12-13-ը Երևանում` գիտնականների, երիտասարդ գիտահետազոտողների, ոլորտի ղեկավարների, տեխնոլոգիական ընկերությունների և շահագրգիռ կողմերի համար ընթացիկ կարևոր գիտական թեմաների քննարկման համար հարթակ տրամադրելու նպատակով:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։