Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
VC-ները կարևորում են ստարտափների եկամտի կայուն աճը․ Women in Tech Summit (Ֆոտոշարք)
News 11/10/2018 12:50

Հոկտեմբերի 10-ին FAST հիմնադրամում HIVE Ventures-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Women in Tech Summit» ճանաչողական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում հայկական չորս ստարտափի՝ Embry Tech, D’efekt, Breedge, Innopark իգական սեռի ներկայացուցիչները ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանին և Index Ventures-ի տնօրեն,  HIVE Ventures-ի գործընկեր Նինա Աչաջյանին ներկայացրին իրենց պրոդուկտները։

Այս ելույթների նպատակն էր հյուրերին ծանոթացնել Հայաստանում գործող ստարտափներին, որոնց հիմնադիրներից մեկը կամ թիմի ղեկավարը իգական սեռի ներկայացուցիչ է։

Ելույթներից հետո ընկերությունների՝ ServiceTitan-ի և HIVE Ventures-ի փորձառու ներկայացուցիչները, խոսեցին վաղ շրջանի ներդրումների առանձնահատկությունների մասին՝ պատասխանելով ներկաների ամենատարբեր հարցերին։

Նինա Աչաջյանը ստարտափներին մասնավորապես խորհուրդ տվեց pitch-երից առաջ հատուկ ուշադրություն դարձնել լսարանին, որի առջև պետք է ելույթ ունենալ։ Քանի որ հենց լսարանն է գնահատում պրոդուկտի արդյունավետությունն ու կենսունակությունը։

Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ վենչուրային ընկերություններն ավելի հաճախ ֆինանսավորում են տրամադրում քիչ եկամուտ ունեցող ստարտափներին, վերջինս ընդգծեց, որ VC-ների համար կարևոր է, որ ստարտափը կայուն եկամտի աճ գրանցի, ոչ թե տեղում դոփի։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս միջոցառման նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի հայ կանանց, խոսել վաղ շրջանի ներդրումների առանձնահատկությունների մասին և ոգևորել ոլորտի նորեկներին՝ զբաղվելու ձեռներեցությամբ:

Հոդվածը և լուսանկարները՝ Անահիտ Լալայանի