Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SuperAnnotate AI ստարտափը ներդրում կստանա SmartGateVC-ից
News 15/10/2018 12:34

Վենչուրային SmartGateVC հիմնադրամը ներդրում է կատարել SuperAnnotate AI ստարտափում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական էջից։

«Ուրախ ենք տեղեկացնել SuperAnnotate AI-ստարտափում մեր ներդրումների մասին։ Այս ստարտափը, կիրառելով արհեստական բանականությունը, մշակել է պատկերների դասակարգման 10-20 անգամ արագ և չափազանց ճշգրիտ տեխնոլոգիա»,- գրված է հրապարակման մեջ։

«SuperAnnotate AI-ն առաջարկում է պատկերները կետ առ կետ ընտրելու փոխարեն մեկ հպումով ընտրելու լուծում։ Սա թույլ է տալիս արագացնել գործընթացը և ընտրել ճշգրիտ տարբերակը։ Մեր առաջարկած լուծումը կօգնի խնայել միլիոնավոր դոլարներ մեր այնպիսի հավանական հաճախորդներին, որոնք են Google-ը, Facebook-ը, Uber-ը և այլն»,- նշել է ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանը։

SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանի խոսքով, այս ստարտափը կունենա իր մեծ ներդրումը արհեստական ինտելեկտի զարգացման գործում։

«Այն լուծումը, որն առաջարկում է այս ստարտափը, մեկ քայլ առաջ է մղում ոլորտը»,- հավելել է Աշոտ Արզումանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 13-ին «HIVE Ventures» վենչուրային հիմնադրամի նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացածթվով 4-րդ ամենամյա «HIVE Tech» գագաթնաժողովին SuperAnnotate AI-ն հանդես է եկել փիչով և արժանացել HIVE Ventures-ի կողմից տրամադրվող 25.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրմանը։