Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Hero House-ը ստարտափներին հրավիրում է իր մեկամյակին
News 16/10/2018 10:34

Հոկտեմբերի 18-ին՝ երեկոյան ժամը 6:30-ին, Hero House-ը հրավիրում է բոլորին նշելու իր մեկամյակը և Armenia Startup Academy-ի 2018 թվականի աշնանային ծրագրի մեկնարկի բացմանը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Hero House-ի ֆեյսբուքյան էջից։

«Մենք օգնում ենք հաղորդակցվել բլոքչեյնի, մեքենաների ուսուցման, քվանտային հաշվարկների ոլորտների մասնագետներին ձեռնարկատերերի հետ։ Նրանց համագործակցության արդյունքում ծնվել են բազմաթիվ բեկումնային նախագծեր»,- նշում են Hero House-ում։

Միջոցառման ծրագիրը ներառում է Hero House-ի գործընկերների հանդիսավոր ելույթները, որոնց կհետևի Hero House-ի անցած ճանապարհը ներկայացնող ելույթը։ Բացի այդ, ներկաները հնարավորություն կունենան ողջունել Armenia Startup Academy-ի 2018 թվականի աշնանային ծրագիրն անցած ստարտափներին։ Եվ վերջում կներկայացվի նոր «Landed» ծրագիրը։

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։

Անահիտ Լալայան