Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՀԱՊՀ-ը և EIF-ը մեկնարկում են «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիր
News 16/10/2018 12:21

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ ձեռնարկում են պիլոտային ծրագրի իրականցում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

2018-2019 ուս. տարվա համար հայտարարվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագրի մեկնարկը, որին մասնակցելու համար կարող են հավակնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի առաջին և երկրորդ կուրսի առկա մագիստրոսական կրթական ծրագրով ուսանող այն անձիք, ում ՄՈԳ-ը կազմում է 80 և ավելի:

Նախաձեռնության նպատակն է պոլիտեխնիկական համալսարանում կրթել ինժեներների նոր սերունդ՝ ոլորտի աջակցությամբ մշակված կրթական ծրագրի շրջանակներում։

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրի նպատակն է՝ պատրաստել ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին, ինժեներներ, ովքեր ընդունակ են հասկանալ, փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։ Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացումը կստեղծի բոլոր նախադրյալները 2019-2020 ուս.տարուց «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» նոր մագիստրոսական ծրագրով ընդունելության կազմակերպման համար:

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրին մասնակցության դիմում- հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Ծրագրի շահառու, թվով 15 լավագույն թեկնածուների ընտրությունը կկատարվի է ընտրող հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 15 թեկնածուները կստանան միանվագ կրթաթոշակ 500.000 դրամի (պայմանագրային) չափով։

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ֆակուլտատիվ դասընթացների ձևով, որի արդյունքում մասնակից ուսանողները կստանան համապատասխան ձևի սերտիֆիկատ (վկայագիր):

Դասընթացները կվարեն ինժեներական ոլորտի լավագույն մասնագետները: Տեղի կունենան նաև սեմինար քննարկումներ, աշխատաժողովներ ոլորտի հրավիրված փորձագետների մասնակցությամբ: