Ձեռնարկությունների եվրոպական ցանցը (ՁԵՑ) ՏՏ ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտներին հրավիրում է մասնակցել «Նորարարության կառավարում» թեմայով մենթորային ծրագրին: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՁԵՑ-պաշտոնական կայքից։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ «Նորարարության կառավարում» թեմայով իրականացնել մենթորային դասընթաց ՏՏ ոլորտում գործող առնվազն 10 ընկերությունների համար: Այնուհետև, նշված 10 ընկերություններից ընտրված 5 ընկերությունների համար կազմակերպել անհատական ուղեկցում՝ նորարարության կոմերցիալիզացիայի և անհատական ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
Ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտում գործող ՓՄՁ-ներ, որոնք՝
– առաջարկում են արդիական խնդիրների լուծումներ,
– ունեն մշակված նորարարական գաղափար և/կամ պրոդուկտ,
– ունեն բիզնես պլան՝ այդ թվում ֆինանսական վերլուծություններ և անհրաժեշտ ներդրման գումարի հաշվարկներ,
– ունեն գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ բազմապրոֆիլ թիմ,
– ունեն նորարարական գաղափար և/կամ պրոդուկտ, որը ենթակա է միջազգայնացման։
Ծրագրի ավարտին ընտրված առնվազն 5 ընկերությունները մասնագետների կողմից կստանան անհատական խորհրդատվություն, կմշակվի անհատական ճանապարհային քարտեզ, ինչպես նաև կունենան նորարարական գործունեության ներդրումային գրավչություն և ֆինանսավորման միջազգային հնարավորություններ (այդ թվում՝ Horizon 2020, ՓՄՁ գործիք, բիզնես աքսելերացիա, սկզբնական ֆինանսավորում (seed capital) և այլն):
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ մինչև հոկտեմբերի 22-ը։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։