Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
DISQO-ի համահիմնադիրը ելույթ կունենա Թումոյում
News 17/10/2018 12:02

Հոկտեմբերի 18-ին` ժամը 19:00-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա ամենամեծամասշտաբ սպառողական տվյալներ տրամադրող կազմակերպություններից մեկի` DISQO-ի համահիմնադիր և տեխնիկական ղեկավար Դրյու Քոուտչարյանի (Drew Kutcharian) հետ հանդիպումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Թումոյի ֆեյսբուքյան էջից։

«Նա կներկայացնի «Ռեակտիվ հոսքեր, քանի որ ում են պետք կանոնավոր հոսքերը» վերնագրով բանախոսություն: Միացեք Netflix-ի, Pivotal-ի և Lightbend-ի ինժեներների շրջանում 2013-ից ի վեր լայն տարածում գտած ռեակտիվ հոսքերի միջոցով տվյալների փոխանակման օպտիմալացման մասին քննարկմանը»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Մուտքն ազատ է, լեզուն՝ անգլերեն: