News
18/10/2018 07:17
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը կկայանա Google AdCamp-ի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Մենք ունենք հիանալի նորություն։ Google AdCamp-ի ներկայացուցիչները գալիս են Երևան՝ իրենց ընկերությունում փորձաշրջան անցելու համար Հայաստանից մասնակիցներ ընտրելու նպատակով: Հանդիպմանը ներկա գտնվելու համար կարող են 3/4 կուրսի ուսանողները, մագիստրոսները և շրջանավարտները լրացնել առցանց հարցաթերթիկը», – նշում են կազմակերպիչները։
Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան միջոցառման էջից