Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Երևանում կանցկացվի StartUp-Project միջազգային երիտասարդական մրցույթ
News 19/10/2018 10:17

Նոյեմբերի 12-14-ին ՀՊՏՀ Արտաքին կապերի բաժնում կկայանա «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Մրցույթը կիրականացվի «Էրազմուս+»-ի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի շրջանակներում (heifye.hduht.edu.ua):

Մասնակցությունն անվճար է։

Մրցույթի նպատակներն են՝

– զարգացնել ձեռնարկատիրական նախաձեռնությունները և ստեղծագործական մտածելակերպը,

– ընդլայնել բիզնես մոդելավորման հմտությունները և բիզնես պլանավորումը,

– գնահատել բիզնես գաղափարները։

Մրցույթին կարող են մասնակցել 2-5 հոգանոց խմբեր, որոնց անդամները կարող են լինել 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ, ովքեր ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք:

Մրցույթի արդյունքներով որոշվում են հաղթողները, որոնք կզբաղեցնեն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը: Հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, ովքեր խնդիրներին տվել են առավել ստեղծագործ ու հմուտ լուծումներ:

Մրցույթին մասին մանրամասներն իմանալու համար անհրաժեշտ է անցնել նշված հղմամբ։