Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Լավ միջավայրը երկարատև հաջողության գրավականն է. Hero House-ը դարձավ մեկ տարեկան
News 19/10/2018 12:07

Հոկտեմբերի 18-ին Hero House-ը նշում էի իր մեկամյակը։

Վենչուրային SmartGateVC ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը մեզ պատմեց, որ ամեն բան սկսվել է Հայաստանում ընկերություններին աջակցող վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունից։ Նպատակ ունենալով հնարավոր բոլոր տարբերակներով օժանդակել հայկական ընկերությունների առաջխաղացմանը՝ հիմնադրամը նաև ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծում է մի տարածք, որը տարբեր ծրագրերի շուրջ կհամախմբի կրթվելու ցանկություն ունեցող սկսնակ ընկերություններին։

Ավելին, այստեղ իրականացվող բազմազան ու կարևոր ծրագրերի շարքը կհամալրի ևս մեկը՝ Landed ծրագիրը, որի մեկնարկը տրվեց հենց Hero House-ի մեկամյակին։

««Landed»-ը ըստ էության հայրենադարձության ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ներգրավել ՏՏ ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների։ Ծրագրի շրջանակում նրանք կհրավիրվեն Հայաստան ծանոթանալու համայնքին և շփվելու տաղանդավոր տեղացի մասնագետների հետ»,- մեզ հետ զրույցում նշում է Աշոտ Արզումանյանը։

Այս ծրագրի համար օրինակ է ծառայում GRÜV ստարտափի հիմնադիր, այժմ Blockchain/Tokenomics մենթոր Արմեն Ռոստամյանը, ով մի օր ուղղակի որոշել է թողնել ամեն բան Սիլիկոնյան հովտում և վերադառնալ հայրենիք։

«Հայաստանում հիմա շատ ճիշտ պահ է ՏՏ-ն զարգացնելու համար։ Այստեղ կան չափազանց խելացի և լուսավոր երիտասարադներ, որոնք չունեն ենթադրենք այն փորձը, որը ես եմ կուտակել Սիլիկոնյան հովտում շուրջ 10 տարի։ Եվ այն ինչ ունեմ ես, պետք է փոխանցեմ նրանց»,- պատմում է մեզ Արմեն Ռոստամյանը։

Մենք նաև խնդրեցինք SuperAnnotate AI ստարտափի թիմի ներկայցուցիչներին պատմել մեզ, թե որքանով է Hero House-ում աշխատելն օգնել նրանց իրենց պրոդուկտը զարգացնելու հարցում։

SuperAnnotate AI-ի մեքենայական ուսուցման ինժեներ Շուշան Ավագյանը նշեց, որ հենց այստեղ են հնարավորություն ունեցել շփվելու բավականին մեծ փորձ ունեցող և կայացած ստարտափների հետ, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունեցել լուծումներ առաջարկելու գործում։ Իսկ թիմի մյուս ներկայացուցիչ Արսինե Մանգասարյանը ընդգծեց, որ լավ միջավայրը պրոդուկտի երկարատև հաջողության գրավականն է։

«Այստեղ աշխատելն ինձ թույլ է տալիս լինել լավատես։ Տաղանդների առատությունը հաջող ստարտափ էկոհամակարգի գրավական է։ Ու շատ հաճելի է հենց այստեղ հանդիպել նման տաղանդների»,- նշում է Signal N ստարտափի տեխնիկական մասով համահիմնադիր Ադամ Մաթիաս Բիթթլինգմայերը։

Hero House-ը SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։