Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
News 22/10/2018 12:42

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ 

«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս»-ը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ.-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հաճախորդների շրջանակն ընդգրկում է ինչպես պետական և միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները։

Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։

«Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երևանից, մասնաճյուղեր ունեն նաև Արցախում և Գյումրիում։ Ընկերությունն ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրների համար։ «Սիներջի»-ի հայաստանյան գրասենյակում գործում է նաև ուսումնական կենտրոն, այստեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը և համալրում թիմը։

Շրջայցից հետո Հակոբ Արշակյանը և Աշոտ Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, իրականացվելով կառավարության կողմից, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին ու զարգացմանը։