Հայկական Teamable ստարտափը, որը սոցիալական ցանցերում աշխատանք փնտրելու ծրագիր է, նոր ներդրում է ստացել նոր Foundation Capital-ից և արդեն գոյություն ունեցող True Ventures և SaaStr Fund-ից։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ techcrunch.com կայքից։
Ներդրման չափը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար։
Ստարտափը նաև հայտարարում է, որ պատրաստվում է իր հարթակում գործարկել Simppler‘s-ի՝ աշխատանքի տեղավորման համար թեկնածուներին համապատասխանացնող արդյունավետ գործիքները։
Օգտագործելով Gmail-ը, Facebook-ը, GitHub-ը և այլ սոցիալական ցանցեր՝ ստարտափը հնարավորություն է տալիս գործատուներին գտնել իրենց հայտարարած հաստիքներին համապատասխանող աշխատակիցներին։ Շատ ընկերություններ օգտագործում են հենց Teamable-ի հարթակը՝ աշխատակիցներ փնտրելու համար։
«Ես չեմ կարծում, որ մարդկանց հաճելի է մի քանի տեղ ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ այդպես էլ չարժանանոլով որևէ արձագանքի»,-նշում է Teamable’s-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը։
Նրա խոսքով, նոր ներդրումը կուղղվի թիմի լայնացման և հարթակի բարելավման համար։