Էստոնական բիզնես գաղափարների համար ամենամեծ մրցութային հարթակներից մեկը՝ Ajujaht-ը, հայտարարում է նոր գաղափարների մրցույթ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի պաշտոնական էջից։
«StartHub»-ը ուղարկել է հարցում՝ պարզելու՝ արդյոք հայկական ստարտափներն էլ կարող են մասնակցել այդ մրցույթին։
Ստորև ներկայացնում ենք ձեզ հարցման պատասխանը։
«Տեսականորեն մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացող ստարտափները։ Բայց հաշվի առեք, որ մրցույթի մոտ 50% տեղի է ունենալու Էստոնիայում, ուստի բոլոր միջոցառումները կանցկացվեն Տալլինում։ Եթե այս պայմանները հարմար են, ապա ինչու ոչ՝ կարող են և դիմել։ Նշեմ նաև, որը մրցույթին կարող են ներկայացնել տարբեր գաղափարներ։ Նպատակն է՝ խթանելու էստոնական ստարտափների գաղափարները, աջակցել այդ գաղափարների կայացմանը և դուրս բերել դրանք շուկա»,- ի պատասխան մեր հարցմանը՝ գրել է Ajujaht-ի թիմի ղեկավար Harri Tallinn-նը։
Գաղափարները ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է։
Մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո:
Մրցույթի և դիմելու ընթացակարգի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այստեղ։
Ajujaht-ը՝ Էստոնիայում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որը նախաձեռնվել է Enterprise Estonia-կողմից 2007 թվականին։