Categories: News

FUJITSU ընկերությունը հնարավոր է հետազոտական կենտրոն հիմնի Հայաստանում

FUJITSU ընկերությունը ցանկանում է Հայաստանում հետազոտական կենտրոն ունենալ։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ GlobalAМ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր առավոտյան մեր գրասենյակ էին այցելել հայտնի FUJITSU ընկերության և նրա հետ համագործակցող լեհական BlueIdea ընկերության ներկայացուցիչները: FUJITSU ընկերությունը հետաքրքրված է հետազոտական կենտրոն ունենալ Հայաստանում և ուսումնասիրում է հայկական տեխնոլոգիական ընկերությունները»,- նշում են ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Լուսանկարը՝ GlobalAМ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Share