Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Երևանում կկայանա «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 կոնֆերանսը
News 25/10/2018 12:07

Հոկտեմբերի 24-ին, Hero House-ում տեղի ունեցավ OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 23-24-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը և Capture The Flag մրցույթը։

ArmSec կոնֆերանսը միջազգային կիբեր֊անվտանգությանը վերաբերող ամենամյա կոնֆերանս է, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին։ Կոնֆերանսի նպատակներից է տեղեկատվական անվտանգությունով զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը և կիբեռանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից այնպես էլ արտասահմանից: ArmSec կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ և քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են՝

● Հայաստանի կիբեր-անվտանգության համայքնի անելիքներն ու խնդիրները՝ ուղղված պետական և մասնավոր հատվածի թվային կառավարման (e-gov/gov-tech) բարեփոխումներին,

● Հայաստանում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեր֊հարձակումներից,

● Հանրային իրազեկումը տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներին,

● Կրթական ծրագրերում կիբեր֊անվտանգության ներառումը,

● Կիբեր֊հարձակումների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման խնդիրները,

● Ransomware տիպի հարձակումները հայաստանյան բիզնեսների վրա. պաշտպանության հնարավոր ուղիները և ազդեցությունները,

● APT տեսակի թիրախավորված հարձակումները Հայաստանի պետական և մասնավոր կազմակերպությունների վրա,

● DNSSEC վերաբերող խնդիրները և դրա ներմուծումը Հայաստանում,

● Blockchain համակարգերում տեղեկատվական անվտանգության ռիսկերը:

Կոնֆերանսին նախորդող օրը՝ նոյեմբերի 23-ին կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների և առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելուվ տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։

ArmSec Կոնֆերանսի և Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը և SmartGateVC վենչուրային ֆոնդը:

Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձևաչափերում համագործակցության համար:

ArmSec հիմնադրամի մասին

ArmSec հիմնադրամը իրականցնում է ՏՏ ոլորտի, տեղեկատվական և կիբեր-անվտանգության ոլորտի զարգացմանն ուղղված գործառույթներ, ինչպիսիք են դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, կոնֆերանսների անցկացում և այլն:

www.armsec.org

“OWASP” Armenia Chapterի մասին

“OWASP”-ը կիբեռ անվտանգությամբ զբաղվող մասնագետների ասոցիացիա է, որը բաց է բոլոր անհատների համար ովքեր հետաքրքրված են նշված թեմայով։

https://www.owasp.org/index.php/Armenia

Illyuria Security ընկերության մասին

illuria Security ընկերությունը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգույթան ոլորտում ավտոմատացման տեխնոլոգիաների մշակմամբ, ինչպես նաև կիբեր-ռիսկերի բացահայտման և չեզոքացման ծառայությունների մատուցմամբ:

www.illuriasecurity.com

SmartGateVC վենչուրային ֆոնդի մասին

SmartGateVC վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, կիբեր-անվտանգությունը և իրերի ինտերնետը:

https://www.smartgate.vc/

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից