Categories: News

Assassin’s Creed խաղի համահեղինակ Սթեֆան Ասադուրեանը կանցկացնի բաց դասախոսություն

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Assassin’s Creed խաղի համահեղինակ Սթեֆան Ասադուրեանի բաց դասախոսություն։Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Թումոյի ֆեյսբուքյան էջից։

«Սթեֆան Ասադուրեանը այս ուրբաթ կլինի Թումո Երևանում ու կանցկացնի բաց դասախոսություն, որի ընթացքում կպատմի խաղերի ստեղծման ոլորտում իր փորձառության, Atari 2600-ի և Pac-Man-ի շուրջ իր աշխատանքների ու ոլորտում հաջողելու գաղտնիքների մասին: Նա կներկայացնի նաև իր մասնագիտական ուղում հանդիպած բարդությունների ու դրանց հաղթահարման մասին, որին կհաջորդի հարց ու պատասխան», – հայտնում են հանդիպման կազմակերպիչները:

Հանդիպման լեզուն անգլերենն է:

Միջոցառումը բաց է հանրության համար:

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից

Share