Categories: News

Քննարկվել է հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի Նախագահական նախաձեռնությունների վարչության Համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի պետ Հրանուշ Աղայանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչության պետ Արման Գալստյանի, Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկի հեղինակներ Էմմա Առաքելյանի, Կարեն Գյուլբուդաղյանի և Աննա Բենեթի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն առաջարկվող ծրագրի վերաբերյալ, և քննարկվել են ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, Հայկական գլոբալ ինովացիոն հաբի ստեղծման առաջարկի հեղինակներին ներկայացվել է տեղեկատվություն Հայաստանում ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման ծրագրի վերաբերյալ` առաջարկելով քննարկել համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը քննարկման ընթացքում նախանշված ուղղություններով:

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական էջից

Share