Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին
News 26/10/2018 11:06

Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, և այդ գաղափարները հետագայում կարող են դառնալ արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ։ 

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով`https://bit.ly/2yrFuk3:

Նախնական ընտրությունից հետո լավագույն 10 գաղափարներ ներկայացնող թիմերը կանցնեն մեկօրյա ինտենսիվ աշխատաժողով, որի ընթացքում կհանդիպեն տարբեր փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան նրանցից խորհրդատվություն պոտենցիալ շուկայի, օգտատերերի, պրոդուկտի հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատաժողովին կհաջորդի երկշաբաթյա աշխատանքը մենթորների հետ, որի ավարտին իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեցներից, ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրիին, որը կընտրի լավագույն երկու թիմին։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված թիմերին կտրամադրվի ֆինանսական միջոցներ՝ գաղափարը պրոդուկտի նախատիպի վերածելու համար։ 

«Աշխարհում ընդունված ձևաչափ է հեքըթոնը, որի ընթացքում թիմերը 24 ժամում պետք է մշակեն գաղափար որոշակի խնդիր լուծելու համար, և մենք ունենք նման մրցույթներ կազմակերպելու փորձ։ Բայց այս անգամ որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ և թիմերին օգնել իրենց գաղափարների զարգացման հարցում, որպեսզի ոչ մի լավ գաղափար չկորի և անպայման վերածվի մի օգտակար պրոդուկտի, որը մեր կյանքը կդարձնի ավելի լավը»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ճամբարի ձևաչափը հնարավորության կտա հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին, ովքեր նաև ունեն տեխնիկական հմտություններ, զարգացնել իրենց գաղափարը, կատարել հետազոտություն, մենթորների օգնությամբ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան, օգտատերերին, ինչպես նաև ճամբարի վերջում ստանալ ֆինասնական միջոցներ և կարճ ժամանակում ստանալ նախատիպը», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ/իկ, ով ունի/ունեն նորարար, առկա որոշակի խնդիր լուծող և ֆինանսական տեսանկյունից իրատեսական լուծում։ Ճամբարին գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`[email protected]ին։ 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն – Հայաստանի մասին

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում: