News
29/10/2018 09:58
Նոյեմբերի 3-ին, ժամը 10:00-17:30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա հերթական JavaScript Conference Armenia 2018-ը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Միջոցառմանը ելույթ կունենա ոլորտի 25 մասնագետ, որից հինգը՝ այլ երկրներից։ JavaScript Conference Armenia 2018-ին կմասնակցի ավելի քան 700 javascript ծրագրավորող, նախատեսված են մոտ 25 ակտուալ թեմաներով քննարկումներ և սեմինարներ։
Մասնակցությունը հրավիրատոմսերով։ Հրավիրատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Համաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նշված հղումով։