News
30/10/2018 06:12
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Առաջին տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ)։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ կենտրոնը երեկ նշում էր պաշտոնական բացման 2-րդ տարեդարձը։
«Աննա Հակոբյանը շրջայց կատարեց ՎՏԿ տարածքում, ծանոթացավ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին ու զարգացման հեռանկարներին, տարբեր թիրախային խմբերի համար կազմակերպվող դասընթացներին, կենտրոնում տեղակայված թիմերի և ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին»,- հայտնում են կենտրոնում։
Հանդիպման ավարտին Առաջին տիկինը շնորհավորեց կենտրոնի անձնակազմին և շահառուներին՝ ՎՏԿ տարեդարձի կապացությամբ և մաղթեց շարունակական ու նորանոր հաջողություններ։
Լուսանկարը՝ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից