Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2018-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։
Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցում են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել էին ինը թիմեր, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանում Beeline-ի վեց աշխատակիցները։
24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։
Արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։ Առաջին տեղը գրաված Digital Ninjas թիմը որպես մրցանակ կայցելի Սիլիկոնային հովիտ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։
«ՎԵՈՆ խմբի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers և Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում և Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։