Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ամստերդամում ավարտվեց  ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ը
News 30/10/2018 06:21

Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ  Digithon 2018-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։

Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցում են խմբի 11 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել էին ինը  թիմեր, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում  Հայաստանում Beeline-ի վեց աշխատակիցները։

24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Լավագույն եռյակի ընտրությունն անցկացվել է երկու փուլով. կիսաեզրափակչին թիմերի համար քվեարկել են մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները ՎԵՈՆ խմբի ընկերություններից, իսկ եզրափակչում՝ մասնագիտական հանձնաժողովը։

Արդյունքում ընտրվել է երեք հաղթող թիմ, որոնցից երկուսում՝ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերում կան Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչներ։ Առաջին տեղը գրաված Digital Ninjas թիմը որպես մրցանակ կայցելի Սիլիկոնային հովիտ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

«ՎԵՈՆ խմբի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ Իհարկե առանձնահատուկ պետք է նշեմ գլխավոր մրցանակը, որը նույնպես մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ ժամանակակից թվային աշխարհում հաջողության հասնելու գաղտնիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած Hackers Eating Crackers և Guardians of VEON խմբերը նույնպես կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար այցելություն Ուկրաինայում և Ղրղզստանում գործող ընկերությունների թվային թիմերի գրասենյակներ։