Categories: News

EIF-ը և FAST հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

Հոկտեմբերի 29-ին Երևանում ընթացող Գլոբալ ինովացիոն համաժողովի շրջանակում համագործակցության հուշագիր է կնքվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Սան Խոսեի պետական համալսարանի (SJSU) և FAST հիմնադրամի միջև: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ EIF-ի ֆեյսբուքյան էջից։

Հուշագիրը ստորագրած կողմերը պատրաստվում են համագործակցել Հայաստանում երիտասարդ մասնագետների և ուսանողների համար տվյալագիտության և տվյալների վերլուծության ակադեմիական և վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Լուսանկարը՝ EIF-ի ֆեյսբուքյան էջից

Share