Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինժեներական քաղաքում բացվել է ISB ընկերության հետազոտական կենտրոն
News 31/10/2018 11:13

ISB ընկերությունն իր հետազոտական կենտրոնն հիմնեց Ինժեներական քաղաքում: Այս մասին «StartHub»-ը տեղեկացրին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Օրեր առաջ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած տնտեսական ֆորումից տպավորված, ISB ընկերության ներկայացուցիչ, կանադահայ Գևորգ Թորոսյանը հայտնել էր Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրում անելու և ISB հետազոտական կենտրոն հիմնելու իր մտադրության մասին:

ISB ընկերությունը գործում է 1972 թվականից և առաջատար դիրք է գրավում էլեկտրոնային անվտանգության և ավտոմատացման արտադրանքների, մետաղի դրոշմման և արտադրության մեջ:

Գործարարն այցելել է Ինժեներական քաղաք, ծանոթացել այնտեղ գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների գործունեությանը, համատեղ քննարկել Հայաստանում բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչի արդյունքում որոշվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աջակցությամբ մասնաճյուղ հիմնել Երևանում։

«Չափազանց տպավորված եմ ինժեներական աշխատանքով և շատ առաջադեմ մտքերով, ինչպես նաև խանդավառված եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, – ասել է Գևորգ Թորոսյանը։

«Հայաստանն աշխարհում դիրքավորվում է որպես ինժեներական լուծումներ տրամադրող առաջադեմ երկիր և մեզ համար չափազանց կարևոր է սփյուռքահայերի ներգրավմամբ հենց ինժեներական ոլորտի միջազգային ընկերությունների հիմնումը մեր երկրում,-ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«ISB ընկերության հետազոտական կենտրոնն արդեն այսօրվանից տեղակայված է ինժեներական քաղաքում: Ընտրվել են մասնագետներ, աշխատանքային միջավայրը համապատասխանում է ընկերության պահանջներին, միասնական ջանքերով նպաստելու ենք ընկերության ընդլայմանը Հայաստանում- ասել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը: