Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գործադիրը հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը
News 01/11/2018 09:12

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։

«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանում ինժեներական քաղաքի հիմնման միջոցով նպաստել Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացումը:

Ինժեներական քաղաքը նախագծված է այնպես, որ մեկ վայրում տեղակայվեն և կենտրոնացվեն ԻԲՏ ոլորտի ընկերությունները/հաստատությունները: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածա-շրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Արդյունքում՝ հայեցակարգի ընդունումն էապես կնպաստի ԻԲՏ ոլորտի արդիական ենթակառուցվածքների ձևավորմանը, ոլորտի նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների արտահանմանը` խթանելով Հայաստանում ԻԲՏ ոլորտի և, ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացումը:

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական էջից