Categories: News

UI/UX դիզայն դասընթացի մասին տեղեկատվական հանդիպում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Նոյեմբերի 8-ին, ժամը 17:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «UI/UX դիզայն» դասընթացի մասին տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում ներկաներին մանրամասն կծանոթացնեն դասընթացի բովանդակությանն ու դասխոսի մեթոդաբանությանը։

UI/UX դիզայնի գաղափարը կոտրել է այն կարծրատիպը, որ դիզայներները ստեղծագործողներ են և պետք է ունենա գեղագիտական ճաշակ։ UI/UX դիզայնը կիրառվում է վեբկայքերի, բջջային հավելվածների և այլ հարթակների մշակման ժամանակ։

Լուսանկարը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Share