Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում
News 03/11/2018 12:49

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի ներդրողները «Հիմնարկ» ստարտափ թիմում ներդրում են կատարել։

«Հիմնարկ»-ի նոր նախագիծը «Հիմնարկ – մարդիկ» համակարգ է, որն օնլայն հարթակ է աշխատավարձի և դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է համակարգում պարզապես ներմուծել աշխատակիցների տվյալներն ու աշխատանքային պայմանները, իսկ համարկարգն ավտոմատ գեներացնում է պայմանագիրը, վճարման փաստաթղթերը, անհրաժեշտ դիմումները կամ հրամանները։ Այսինքն՝ աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միևնույն տվյալների հիման վրա։ Նորաստեղծ ընկերության համահիմնադիրներն են՝ Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ բիզնես հրեշտակների թիմը վերջին ամիսներին ակտիվ աշխատել է այս ստարտափի հիմնադիրների հետ. «Ուրախ ենք հայտնել «Հիմնարկ»-ում մեր ներդրումների մասին։  Համագործակցության արդյունքում հասկացանք, որ «Հիմնարկ – մարդիկ»-ը կենսունակ արտադրանք է՝ ուժեղ և նվիրված թիմով, ուստի մեր բիզնես հրեշտակներին առաջարկեցինք դիտարկել որպես ներդրումային հնարավորություն։ Այսպիսով՝ BANA-ի բիզնես հրեշտակները համատեղ ներդրում արեցին «Հիմնարկ Մարդիկ» արտադրանքի համար»։ 

Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սա գործարար ներդրողների համատեղ ներդրման հրաշալի օրինակ է. «Ստարտափը հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու և խթանելու իր արտադրանքը»։

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ և այլազգի  գործարարներ և ներդրողներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ և օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։

Լուսանկարը՝ BANA.am ֆեյսբուքյան էջից