Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բլոքչեյն տեխնոլոգիաները և դրանց կիրառումը թեմայով հանդիպում՝ Hero House-ում
News 06/11/2018 08:06

Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 7-ին Hero House-ում տեղի կունենա «Բլոքչեյն․ ներածություն» (Intro to Blockchain –խմբ․) շարքի երկրորդ հանդիպումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Երկրորդ հանդիպմանը մենք պատրաստվում ենք քննարկել և բացահայտել բլոքչեյնի կիրառումը մի շարք այնպիսի հետաքրքիր ոլորտներում, որոնք են ապահովագրությունը, առողջապահությունը, միջազգային վճարումները, էներգետիկան և, իհարկե, կրիպտոարժույթները»,- հայտնում են կազմակերպիչները։

Բլոքչեյն օրերը (Blockchain Days – խմբ․) YLedger-ի կողմից նախաձեռնած բլոքչեյնի և կրիպտոարժույթների մասին շաբաթական զրույցների շարք է։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից