Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Փիչինգ հմտություններին նվիրված հանդիպում՝ ISTC-ում
News 06/11/2018 10:46

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կկայանա «Startup Pitch Bootcamp» թեմայով հանիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Միջոցառումը նախաձեռնել է Founder Institute-ի երևանյան մասնաճյուղը։

«Եթե ունեք շատ լավ գաղափար, որի ներկայացման վրա աշխատում եք, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է։ Մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպմանը դուք կկարողանաք զարգացնել ձեր փիչինգ անելու հմտությունները, մասնավորապես, կարողանալ ներկայացնել ձեր գաղափարը հնարավորինս պարզ»,- հայտնում են կազմակերպիչները։

Հանդիպման բանախոսներն են՝

– բիզնես հրեշտակ Չուս Լոզանոն,

– Wicastr ընկերության համահիմնադիր Արմին Սաիդին

– Founder Institute-ի երևանյան մասնաճյուղի համահիմնադիր Մարի Բարսեղյանը:

Բանախոսները կփորձեն պատասխանել հետևյալ հարցերին՝

-որո՞նք են շատ լավ ելույթի բաղադրիչները,

-ինչպե՞ս բարդ հասկացությունները ձևափոխել և դարձնել հասանելի,

-ինչպի՞սի սխալներից պետք է խուսափել ելույթի ժամանակ,

-ինչպե՞ս հասկանալ, որ ելույթը հաջողված է։

Միջոցառման մուտքն ազատ է։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։