Categories: News

Համակարգչային նախագծում և արտադրություն թեմայով սեմինար՝ ՎՏԿ-ում

Նոյամբերի 9-ին` ժամը 14:30-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կկայանա «Համակարգչային նախագծում և արտադրություն` հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինար: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան համակարգչային նախագծման սկզբունքներին, նաև՝ ինչ հնարավորություններ կան ՎՏԿ-ում համակարգչային նախագծում և արտադրություն սովորելու համար»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները:

Լուսանկարը՝ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջից

Share