Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կառավարությունը գումար է հատկացրել «Ներուժ» ստարտափ ծրագրի համար
News 08/11/2018 11:32

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որոշվել է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման նպատակով: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ e-gov.am կայքից։

Ըստ կառավարության նիստի օրակարգի 21-րդ կետի, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ներկայացավ հետևյալ զեկույցով.

«Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով  նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սփյուռքի նախարարությանը 2018 թվականին հատկացնել 81,294.0 հազար դրամ։

Վերոշարադրյալ գումարը խնայվել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում և Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության ծրագրերի  իրականացված միջոցառման արդյունքում։

Ծրագրի իրականացմամբ հարյուրավոր ձեռնարկատերեր հստակ պատկերացում կկազմեն, թե ինչպես են տեղափոխվելու ՀՀ և ինչ փաստաթղթաշրջանառության միջով են անցնելու և ինչ տնտեսական միջավայր է իրենց սպասում։

Ներկայացվելու է 70 ստարտափ ծրագիր, որոնցից առանձին կֆինանսավորվեն ինչպես Սփյուռքի նախարարության կողմից, այնպես էլ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների կողմից։

Ծրագրի նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափ էկոհամակարգի կայացումը, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, բացի այդ՝ նպաստել հայրենադարձության խթանմանը»։

Նշենք, որ «ՆերՈՒԺ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված է 18-ից 35 տարեկան Սփյուռքի հայազգի երիտասարդ ձեռներեցների համար:

Ծրագրի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ «Ներուժ» ծրագրի ֆեյսբուքյան էջից