Categories: News

Մեկնարկել է TechChill-ի Fifty Founders Battle 2019 մրցույթի հայտերի ընդունումը

Փետրվարի 21-22-ը Ռիգայում կկայանա TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում անցկացվելիք Fifty Founders Battle 2019 մրցույթը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի պաշտոնական կայքից։ 

«Նախորդ տարվա հաջողությունը ցույց տվեց, որ մեր մրցույթը մեծ պահանջարկ ունի ստարտափների շրջանակում։ Այս տարի 50-ից առավել խոստումնալից ստարտափ Բալթյան, Սկանդինավյան և այլ երկրներից, կմասնակցի մրցույթին։ Մենք նաև համագործակցում ենք Սիլիկոնյան Վիկինգների (Silicon Vikings) հետ` ձեզ էլ ավելի շատ հնարավորություններ ընձեռելու համար: Այս տարվա ելույթների պայքարում ստարտափները ոչ միայն կստանան որպես գլխավոր պարգև 10,000 եվրո, այլև 2019 թվականի մայիսին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք «Startup World Cup» եզրափակչին մասնակցելու համար ուղեգիր»,- հայտնում են կազմակերպիչները։

Յուրաքանչյուր ստարտափ կանցնի խիստ ընտրական գործընթաց, որտեղ ժյուրիի անդամները կդիտարկեն հայտերը և կկատարեն ընտրություն՝ ելնելով ստարտափի ուղղվածությունից։ Դրանք են՝Fintech, SaaS, IoT & Hardware, Deeptech & Impact-ը:

10 լավագույն ստարտափ հնարավորություն կստանա մասնակցելու կիսաեզրափակչին։

Ո՞վ կարող է դիմել։

Վաղ փուլում գտնվող ստարտափներ, ովքեր ունեն մինչև 100,000 ֆինանսավորում։ Երկրի սահմանափակում չկա։

Վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:

Հայտը կարելի է լրացնել այստեղ։

Share