Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Startup Boost Weekend Vol3՝ ՀԱՊՀ-ում
News 14/11/2018 14:00

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) տեղի կունենա ուսանողների համար նախատեսված Startup Boost Weekend Vol3 48-ժամյա միջոցառումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Կարևորն այն է, որ պարտադիր չէ ունենալ գաղափար, որպեսզի կարողանաք մասնակցել միջոցառմանը»,- հայտնում են կազմակերպիչները։

Startup Boost Weekend-ը 48 ժամյա միջոցառում է՝ միտված՝ ձեռներեցությունը խթանելուն և ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով (Startup Boost Weekend 2017-ի հաղթողները)՝ https://breedge.am/sbw/apply։

Գրանցվել հնարավոր է մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 23:59-ին:

Ընդունված անձինք նոյեմբերի 29-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ:

Catalyst հիմնադրամը, համագործակցելով Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորիատորիաների հետ, կազմակերպում է Startup Boost Weekend Vol3-ը Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է: