Categories: News

Volterman խելացի դրամապանակը՝ աշխարհի ամենախոստումնալի 6 ստարտափներից մեկը

Նոյեմբերի 13-14-ը Նյու Յորքում կայացած Ad Age Next հեղինակավոր համաժողովում Volterman խելացի դրամապանակը ընտրվել է աշխարհի ամենախոստումնալի 6 ստարտափներից մեկը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ GlobalAМ ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հրաշալի լուր ունենք: Volterman խելացի դրամապանակը ընտրվել է աշխարհի ամենախոստումնալի 6 ստարտափներից մեկը՝ Նյու Յորքի Ad Age Next հեղինակավոր համաժողովում: Հեղինակների փիչը՝ շուտով»,- գրված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Ad Age-ն ամենամյա խոշորագույն իրադարձություն է, որի ուշադրության կենտրոնում են տեխնոլոգիական նորարարական առարկայական գաղափարները՝ սկսած ձայնային օգնականներից, հաց արտադրող ռոբոտներից մինչև ինքնասպասարկվող մեքենաներ և այլն։

Սովորաբար համաժողովին ներկա են գտնվում արհեստական ինտելեկտի, տրանսպորտի, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների լավագույն մասնագետները։

Share