Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է GIST Tech-I 2019 մրցույթի հայտերի ընդունումը
News 16/11/2018 14:26

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնարկել է GIST 2019 (Գլոբալ նորարարություն`գիտության և տեխնոլոգիաների միջոցով) Տեխ-I մրցույթի ընդունման հայտերը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացրին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Մրցույթին կարող են մասնակցել 18-ից մինչև 40 տարեկան անձիք, ովքեր ունեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում գաղափար կամ ստարտափ:

Մինչև 100 դիմորդ փորձագիտական գնահատականների արդյունքում կընտրվի կիսաեզրափակչին մասնակցելու համար։ Վերջիններս պետք է տեսանյութի միջոցով ներկայացնեն իրենց ելույթները առցանց հարթակում, որոնց համար կստանան հանրության կողմից ձայներ։ Այս ձայները կօգնեն ընտրել մինչև 24 մասնակից՝ Բահրեյնում 2019 թվականին Գլոբալ ձեռներեցության կոնգրեսի եզրափակչին մասնակցելու համար։

Վերջնաժամկետը 2018 թ.-ի նոյեմբերի 23-ն է։

Դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։