Categories: News

Երևանում կկայանա ArmCTF՝ Capture the Flag մրցույթը

Նոյեմբերի 24-25-ը տեղի կունենա ամենամյա կիբեր անվտանգության դրոշի գրավման (Capture the Flag) ArmCTF մրցույթը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի ֆեյսբուքյան էջից։

ArmCTF-ն ամենամյա կիբեր անվտանգության դրոշների գրավման մրցույթ է, որտեղ հաքերները միավորում են իրենց ուժերը՝ հաղթահարելով տարբեր բարդության մարտահրավերներ՝ համակարգիչներից որոշակի տվյալներ (ավանդական խաղում՝ դրոշներ) հափշտակելու նպատակով։

Յուրաքանչյուր դրոշի համար թիմերը ստանում են միավորներ։ Կհաղթի այն թիմը, որը 24 ժամում կկարողանա վաստակել ամենաշատ միավորները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

ArmCTF մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia-ն, Illyuria Security ընկերությունը և SmartGateVC վենչուրային ֆոնդը:

Share