2Hz ստարտափի աղմուկը վերացնող Krisp հավելվածը նոյեմբերին 16-ին ProductHunt-ում ճանաչվել է օրվա պրոդուկտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել 2Hz ստարտափի գործադիր տնօրեն, համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«2Hz-ի համար հաճելի նորությունները շարունակվում են։ Եթե երեկ մեր Krisp հավելվածը հայտնվել էր HackerNews-ում, ապա այսօր այն արդեն գլխավորում է արտադրանքի գործարկման և հանրայնացման ամենախոշոր կայքում՝ ProductHunt-ում ներկայացված պրոդուկտների ցուցակը։ Այն ճանաչվել է օրվա պրոդուկտ», – նշել է Դավիթ Բաղդասարյանը։
ProductHunt-ը կայք է, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել և հայտնաբերել իրենց նախընտրած պրոդուկտները։ Այն հիմնադրվել է Ռայան Հուվերի (Ryan Hoover) կողմից 2013 թվականին՝ Y Combinator-ի աջակցությամբ։
Լուսանկարը՝ Դավիթ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից