Նոյեմբերի 22-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կկայանա «Startup Office Hours: Get Business Advice from Experts» (Ստարտափի աշխատանքային ժամեր․ ինչպես ստանալ բիզնես խորհրդատվություն փորձագետներից) թեմայով հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
«Եթե դուք ստարտափ եք կամ ունեք գաղափար և ցանկանում եք ոլորտի մասնագետներից պարզել, թե որքանով է այն կենսունակ, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է։ Միջոցառմանը ներկա մասնակիցները հնարավորություն կունենան ելույթ ունենալ փորձառու մենթորների առջև, ուղղել բիզնեսի ռազմավարության, հաջորդ քայլերի հետ կապված հարցեր»,- հայտնում են միջոցառման կազմակերպիչները։
Հանդիպմանը մենթորներն են՝
– «Rafa Solutions»-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը,
– «Schellenberger Ventures GmbH» գլխավոր տնօրեն Քրիստիան Շելլենբերգերը (Christian Schellenberger),
– «ABBYY» ընկերության համահիմնադիր և փոխնախագահ Արամ Փախչանյանը,
– «Wicastr» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմինե Սաիդին։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից