Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
«Ինչպե՞ս սկսել ստարտափ» թեմայով տեսանյութի ցուցադրություն՝ Hero House-ում
News 20/11/2018 08:46

Նոյեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 7:30-ին, Hero House-ում տեղի կունենա Y Combinator-ի՝ «Ինչպե՞ս սկսել ստարտափ» թեմայով տեսանյութի ցուցադրություն և քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Ուրախ ենք հրավիրել բոլոր ձեռնարկատերերին և խանդավառ ստարտափներին՝ ներկա գտնվելու Armenia Startup Academy-ի՝ աշնանային ծրագրաշարի մասնակիցների համար կազմակերպված Y Combinator-ի՝ «Ինչպե՞ս սկսել ստարտափ» թեմայով տեսանյութի ցուցադրությանը և քննարկմանը»,- հայտնում են կազմակերպիչները։

Առաջին ցուցադրության ընթացքում Facebook ընկերության զարգացման գծով փոխնախագահ Ալեքս Շուլցը (Alex Schultz) կխոսի ստարտափների աճի մասին։ Դրանից հետո կհետևի քննարկում Founder Institute երևանյան մասնաճյուղի տնօրեն Նարինե Կոտիկյանի հետ։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից