Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Բլոկչեյն օրեր․ WireStock-ի համահիմնադիրը՝ Hero House-ում
News 21/11/2018 12:55

Նոյեմբերի 22-ին՝ երեկոյան ժամը 7-ին, բլոկչեյն օրերի շրջանակում Hero House-ում տեղի կունենա WireStock ընկերության համահիմնադիր Վլադիմիր Խոեցյանի (Vladimir Khoetsyan) հետ բլոկչեյն լուծումներ թեմայով հանդիպում-քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Այս հինգշաբթի WireStock-ի համահիմնադիր Վլադիմիր Խոեցյանը կխոսի սթոք պատկերների (Stock image) և դրանց դուրսբերումը բլոկչեյն համակարգ իրենց կողմից առաջարկած լուծման մասին»,- հայտնում են կազմակերպիչները։

Wirestock-ը հարթակ է, որն օգնում է սթոք բովանդակություն ստեղծողներին աշխատել ավելի շատ գումար՝ ծախսելով քիչ ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս վերջիններիս մեկ ամբողջական հասանելություն դեպի բոլոր գործող գործակալություններ և շուկաներ։ WireStock-ը լուծում է հեղինակային իրավունքի խնդիրը՝ պահպանելով բոլոր նկարների հեղինակային իրավունքը և լիցենզավորման տեղեկատվությունը բլոկչեյն պահոցում։

Բլոկչեյն օրերը (Blockchain Days – խմբ․) YLedger-ի կողմից նախաձեռնած բլոքչեյնի և կրիպտոարժույթների մասին շաբաթական զրույցների շարք է։