Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են ChainPoint 18 համաժողովին հաղթող ճանաչված ստարտափների անունները
News 22/11/2018 14:38

Նոյեմբերի 14-15-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Chainpoint 18 միջազգային համաժողովը։

Միջոցառման երկրորդ օրը բլոկչեյն ոլորտը ներկայացնող հայկական 8 ստարտափ միջազգային ներդրողների առջև ներկայացավ փիչերով (pitch –խմբ․)։

Ժյուրիի անդամներն էին ոլորտի լավագույն մասնագետներ՝

– Double Sirius Capital մասնավոր ներդրումային ֆոնդի համահիմնադիր Արթուր Էոլյանը (Artur Eolyan),

– DeStream ընկերության համահիմնադիր Տաճատ Իգիթյանը (Tachat Igityan),

– MuleChain ընկերության հիմնադիր Ռալֆ Լյուն (Ralph Liu),

– DAS Index ընկերության համահիմնադիր Լեոնիդ Մորոզովսկին (Leonid Morozovskiy),

– SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը (Hambardzum Kaghketsyan),

– Granatus Ventures-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մանուկ Հերգնյանը (Manuk Hergnyan),

– RACIB  ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գոնչարուկը (Victor Goncharuk),

– Fasttoken ծրագրի ղեկավար Արմեն Չախոյանը (Armen Chakhoyan):

Ելույթների արդյունքում հաղթող ճանաչվեցին Wirestock և Coinstats հայկական ստարտափները։

Նրանք համաժողովի գլխավոր գործընկեր Fasttoken-ի կողմից կստանան աջակցություն։ Աջակցության ձևաչափը կորոշվի Fasttoken-ի, Nooor-ի և հաղթող ստարտափների միջև քննարկման  արդյունքում։

Վերոնշյալ ելույթների հիմնական նպատակն էր նախագծերի վերաբերյալ օգտակար կարծիքների հայտնումը, որոնք խթան կհանդիսանան ստարտափների թիմերի համար բարելավելու իրենց նախագծերը և դրանք ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու համար։

Ժյուրիի անդամները շատ համարձակ և բաց, բայց միևնույն ժամանակ կառուցողական  կերպով քննադատում էին նախագծերի այս կամ այն հատվածը։ Հնչում էին բավականին հետաքրքիր մեկնաբանություններ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին հասկանալու բացթողումները և հետագայում աշխատելու արդեն հիմնավորված խնդիրների վրա։

Հաջողության նշաններից թերևս ամենաակնառուն այն էր, որ միջոցառման ավարտից հետո դեռ որոշ ժամանակ ժյուրին, ներդրողները և ստարտափները խոսում, ծանոթանում և փոխանակվում էին տվյալներով:

Լուսանկարները տրամադրել է «Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան։