Նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Օրրան բարեգործական հիմնադրամի կողմից կանցկացվի «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» բարեգործական առաջին խաղը ՏՏ կազմակերպությունների համար:
Սա «ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում առաջին միջոցառումն է, որի նպատակն է համախմբել Հայաստանի կարևորագույն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ ազնիվ գաղափարի շուրջ՝ ծառայեցնել ինտելեկտը հանուն ապահով, զարգացած ու կայացած ապագայի անապահով երեխաների համար:
Միջոցառմանը, որը կանցկացվի Արմենիա Մարիոթ Հյուրանոցի «Արարատ» սրահում, կմասնակցեն Հայաստանի խոշոր ՏՏ կազմակերպություններ ՝ Bet Construct, Digitain, STDev, Synopsys Armenia, Webb Fontaine, Workfront, որոնք կատարել են նվիրատվություն Օրրան բարեգործական հիմնադրամին:
Միջոցառման հովանավորն է Multi Wellness Center մարզաառողջարարական համալիրը:
Աջակիցներ՝ Dragon Garden, Arloopa, Bookinist, Coca Cola, Armenia Marriott Hotel Yerevan:
Օրրան բարեգործական հիմնադրամը շուրջ 18 տարի Երևանի և Վանաձորի կենտրոններում հոգ է տանում մոտ 300 ծայրահեղ անապահով երեխաների և միայնակ տարեցների մասին: