Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» թեմայով հանդիպում՝ ISTC-ում
News 26/11/2018 06:59

Նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-16։00-ը Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի մասին կողմնորոշիչ սեմինար։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթով բոլոր հետաքրքրված հայտատուներին հրավիրում է մասնակցելու մրցույթի կողմնորոշիչ սեմինարին, որը տեղի կունենա 2018թ-ի նոյեմբերի 26-ին ժամը 14։00-16։00»,- հայտնում են սեմինարի կազմակերպիչները։