Categories: News

Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական խորագրով համաժողով՝ ԳՏԿ-ում

Դեկտեմբերի 7-8-ը երկրորդ անգամ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) իրականացվելու է «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» խորագրով երկօրյա համաժողով: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Համաժողովի նպատակն է բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։

Այս տարվա համաժողովի ընթացքում կամփոփվեն նախորդ «Բարձր տեխնոլոգիաները մարզային համաչափ զարգացման գրավական» համաժողովի արդյունքները, և նախորդ տարվա մասնակիցները կկիսվեն իրենց ձեռքբերումներով և հաջողություններով, կհաստատեն կապեր հայ և միջազգային փորձագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները։

Share