Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Գերմանիայում հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով․ Քրիստիան Շելլենբերգեր
News 26/11/2018 13:59

Նոյեմբերի 23-24-ը Կոնգրես հյուրանոցում կայացավ վենչուրային համաժողով, որի շրջանակում ԵՄ Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) եզրափակիչ փուլին մասնակցող 31 ստարտափ ներկայացրեց իր պրոդուկտները:

Ստարտափների ելույթները գնահատելու էին եկել հայտնի և փորձառու ՏՏ էկոհամակարգի ներկայացուցիչներ։

Ժյուրիի կազմում էր Հայաստան ժամանած «Schellenberger Ventures GmbH» գլխավոր տնօրեն Քրիստիան Շելլենբերգերը (Christian Schellenberger)։

Նա արդեն երկու տարի է ժյուրիի կազմում հետևում է STEP-ի շրջանակներում անցկացվող ստարտափների ելույթներին։ Ուստի մենք խնդրեցինք վերջինիս՝ գնահատել ստարտափների փիչերի զարգացման դինամիկան այս ընթացքում։

Քրիստիան Շելլենբերգերը նշեց, որ այս տարի ելույթները շատ ավելի կազմակերպված ու կառուցողական են։

«Այս երկու տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Ելույթ ունեցողները սկսել են պրոֆեսիոնալ ներկայացնել իրենց թիմերը։ Երևում է, որ փիչին լավ են պատրաստվել։ Նաև նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ստարտափները սկսել են ներկայացնել մեքենայական ուսուցման և բարդ տեխնոլոգիաների ոլորտային լուծումներ։ Սա ապագայում կարող է Հայաստանի ՏՏ ոլորտի ուժեղ կողմը լինել, որը պահանջարկ կունենա միջազգային շուկայում»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագետը։

Նա նաև մեզ պատմեց, որ Գերմանիայում շատ են հետաքրքրված հայկական ստարտափ էկոհամակարգով։ Իհարկե, այն դեռ ցածր մրցունակություն ունի միջազգային շուկայում, օրինակ Իսրայելի հետ համեմատած, սակայն ունի բոլոր շանսերը հետաքրքրելու համալիր տեխնոլոգիական ոլորտի փորձագետների կարիք ունեցող գերմանական շուկան։

Մեր հարցին, թե ո՞րն է լավագույն փիչ ունենալու գրավականը, «Schellenberger Ventures GmbH» գլխավոր տնօրեն Քրիստիան Շելլենբերգերը (Christian Schellenberger) նշեց․

«Ամենակարևորն այն է, որ ելույթները լինեն այնպիսին, որ ենթադրենք ես ինքս զգամ իմ ներգրավածությունը ներկայացման ընթացքում։ Բացի այդ, ելույթ ունեցողը պետք է կարողանա անձամբ սիրել իր պրոդուկտը, թիմն այնպես, որ դա զգացվի։ Իհարկե, շատ կարևոր է, երբ նա քաջ գիտակցի, թե ո՞րն է իր տեսլականը, շուկան, զարգացմանն ուղղված քայլերը և այլն։ Ու այդ ամենը հստակ և կառուցողական ներկայացնի ժյուրիի դատին»։

Անահիտ Լալայան