Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության  հուշագիր են ստորագրել
News 01/12/2018 16:30

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել և զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի, բարձրագույն կրթության մակարդակներում և հետբուհական ուսումնառությանն ուղղված, իրականացնել ոլորտին առնչվող գիտահետազոտական աշխատանքներ, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ կառավարման մշակույթի վերափոխմանը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հաստատել փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:

«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական և գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ», – նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ և փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը անցկացրեց վարպետության դաս: